Հայերեն   English   Русский  

​Բանանով տորթ «Բանոֆֆի»


  
դիտումներ: 2332

Անհրաժեշտ բաղադրիչներ`

Հիմքի համար

300 գ թխվածքաբլիթ

100 գ կարագ

Լցոնման համար `

Եփած խտացրած կաթ

3 բանան

450 մլ սերուցք

2 ճաշի գդալ շաքարի փոշի

կակաո

սուրճ

շոկոլադ

Պատրաստման եղանակը

1. Թխվածքաբլիթները մանրացնել այնքան, մինչև փշրանքներ դառնան:

2. Ավելացնել հալած կարագը և լավ խառնել:

3. Ստացված զանգվածը կաղապարի մեջ լցնել, մի քիչ հավասարեցնել և 20 րոպե սառնարանը դնել:

4. Այնուհետև ստացված զանգվածի վրա լայն շերտով խտացրած խտացրած կաթ ավելացնել:

5. Բանանները կտրատել, ձեր նախընտրելի ձևով և կաղապարի մեջ դասավորել:

6. Սերուցքը շաքարի փոշու հետ հարել, մինչև պինդ խառնուրդ ստացվի: Լցնել հրուշակագործի տոպրակի մեջ և սկսել ստեղծագործել:

7. Վերևի շերտի վրա կակաոյի փոշի կամ սուրճ ցանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: