Հայերեն   English   Русский  

Օրական երեք բաժակ սուրճը ավելի շատ օգուտ է տալիս, քան վնաս. հետազոտություն


  
դիտումներ: 475

Մարդիկ, որոնք օրական երեք բաժակ սուրճ են խմում, վաղաժամ մահվան և սրտի հիվանդության ավելի ցածր ռիսկի են ենթարկվում, քան նրանք, ովքեր խուսափում են սուրճից: Այս մասին գրում է reuters-ը՝ մեջբերելով նոր հետազոտության արդյունքները:

Այդ հետազոտությունը, որն ընդհանրացրել է նախորդ ավելի քան 200 հետազոտությունների արդյունքները, հայտնաբերել է ապացույցներ, որ սուրճի օգտագործումը կապ ունի շաքարախտի, լյարդի հիվանդությունների, դենեմիայի և քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ցածր ռիսկի հետ:

Գիտնականները նշում են, որ օրական երեք կամ չորս բաժակ սուրճը շատ օգտակար է՝ բացառությամբ հղիների կամ կոտրվածքների հակում ունեցողների:

Երեք բաժակից ավելի խմելը ևս մեծ վնաս չի հասցնի, սակայն օգտակարությունը գնալով կնվազի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: