Հայերեն   English   Русский  

2018թ. Դեղին հողե շան տարի է


  
դիտումներ: 6358

Կարմիր հրե աքաղաղի տարին շուտով ավարտին է մոտենում: Իսկ գալիք տարվա խորհրդանիշ կենդանին շունն է: Ընդ որում` 2018թ. Դեղին հողե շան տարի է: Գրում է M.kp.ua-ն:

Այս կենդանին ուժեղ նշան է, որն իր հովանու ներքո կվերցնի բազմաթիվ խնդիրների կարգավորումը, որոնք երբեմն անլուծելի են թվում: Շունը ձգտում է կարգավորել ինչպես իր, այնպես էլ մտերիմների կյանքը:

Շատ խնդիրներ կլուծվեն հենց 2018 թվականին: Այդ հարցում չափազանց կարևոր է տարվա հովանավոր Դեղին հողե շանն ամեն կերպ օգնելը:

2018 խորհրդանիշի հիմնական հատկանիշներն են`

  • Շունը հավատարիմ է և նվիրված, միշտ հավատարիմ է իր խոսքին:
  • Շան տարում ծնվածների շարքերում շատ են զինվորականները, գիտնականները և պարզապես խելացի մարդիկ:
  • Շները լավ են հաղորդակցվում և նրանց հաջողվում է լավ հարաբերություններ հաստատել:
  • Նրանք լավ են պլանավորում իրենց ֆինանսները: Նրանց թվում հաճախ գործարարներ են հանդիպում:
  • Շան տարում գրանցված ամուսնությունը զույգին միասին երկար և երջանիկ տարիներ է խոստանում:
  • Գալիք տարվա խորհրդանիշը հուսալի և ընկերասեր Դեղին հողե շունն է: Սակայն նրա բարեհաճությանը արժանանալու համար հարկավոր է ճիշտ պատրաստվել և տարին պատշաճ կերպով դիմավորել:




  • Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: