Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր


  
դիտումներ: 561

Աֆղանստանի արևելյան հատվածում գտնվող Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է TOLO News հեռուստաընկերությունը` հղում անելով իր աղբյուրներին:

Հաղորդվել է, որ պայթյունը կարող էր մահապարտ ահաբեկիչ կազմակերպել: Սակայն որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել իրականացված պայթյունի պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի Թուզ Խուրմատու քաղաքի շուկաներից մեկում մահապարտ ահաբեկիչն ականապատված ավտոմեքենա էր պայթեցրել: Իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 32 մարդ էր զոհվել, 75-ը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: