Հայերեն   English   Русский  

​Ինդոնեզիայում սողանքի հետևանքով ավելի քան 100 մարդ է անհետ կորել


  
դիտումներ: 1021

Ինդոնեզիայում հզոր սողանքն ավերել է 105 տուն: Պահի դրությամբ 7 զոհի մասի է հայտնի, սակայն 108 մարդ է անհետ կորել:

Ողբերգությունը Ճավա կղզու կենտրոնական հատվածում է կատարվել, Բանջարնեհարայում: Ուրբաթ երեկոյան լեռնանտառային տեղանքից ցեխաջրի հոսք է եղել, ինչից ամենաշատը տուժել է Ջեմբլունգ գյուղը:

Հարյուրավոր մարդիկ են տարհանվել ու հիմա ժամանակավոր ապաստարաններում 379 մարդ է տեղավորվել:

Փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսել, որոնք սակայն դժվարանում են սողանքի ավերածությունների հետևանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: