Հայերեն   English   Русский  

​Կաթնաշոռով թխվածքաբլիթ


  
դիտումներ: 4238

Փափուկ «Վարդ» անվանումով այս թխվածքաբլիթը նաև գեղեցիկ է ստացվում, այն հատկապես կգնահատեն փոքրիկները:

Բաղադրությունը

450 գ ալյուր

250 գ կաթնաշոռ

100 գ կարագ կամ մարգարին

կես բաժակ շաքարավազ

1/4 թ. գդալ սոդա

վանիլին

կես թ. գդալ աղ

2 ձվի դեղնուց

շաքարափոշի

Պատրաստումը

Խոր թասի մեջ կաթնաշոռը, կարագը, շաքարավազը, վանիլինը, աղը, ձվի դեղնուցը խառնել իրար, ապա ատիճանաբար ավելացնել մաղած ալյուրը սոդայի հետ ու փափուկ խմոր հունցել: Հնարավոր է՝ նշված չափաքանակից ավելի ալյուր պահանջվի՝ կախված կաթնաշոռի խոնավության աստիճանից:

Խմորը 2-3 մմ հաստությամբ գրտնակել, ապա բաժակի օգնությամբ շրջանակներ առանձնացնել: 3-4 շրջանակ իրար վրա դասավորել ու զգուշորեն ռուլետի նման փաթաթել: Ապա ստացվածը երկու մասի բաժանել, ինչի արդյունքում կստացվի 2 վարդ: Դրանք դասավորել մոմաթղթով տապակի վրա ու թխել 120 աստիճան տաքացված ջեռոցում 20-30 րոպե: Պատրաստի վարդերի վրա շաքարափոշի ցանել ու մատուցել:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: