Հայերեն   English   Русский  

Հայ ըմբիշի համար նոր փորձություն Մոսկվայում


  
դիտումներ: 727

Հունահռոմեկան ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը լավ մարզավիճակում է: Վերջերս Տարկո–Սալե քաղաքում կայացած Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի նահանգապետի մրցանակների միջազգային խաղարկությունում նա փայլուն մրցելույթ ունեցավ և 71 կգ քաշային կարգում ոչ միայն գլխավոր մրցանակը նվաճեց, այլև, ցուցադրած բարձր վարպետության համար, ստուգատեսի կազմակերպիչների կողմից ճանաչվեց մրցաշարի լավագույն ըմբիշ ու պարգևատրվեց հատուկ մրցանակով:

Դեկտեմբերի սկզբին էլ Բառնաուլում կայացած միջազգային ներկացուցչական մրցաշարում 25-ամյա մարզիկը դարձել էր հաղթող:

Էջմիածինցի ըմբիշն այսօր կրկին մրցագորգ դուրս կգա: Նա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կմասնակցի Սերգեյ Տարասկինի հիշատակին նվիրված 22-րդ մրցաշարին, որում կարողություններն են փորձելու մի շարք անվանի ըմբիշներ:

Այսօր կկայանան նախնական փուլերի գոտեմարտերը, իսկ վաղը կանցկացվեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցամարտերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: