Հայերեն   English   Русский  

Ջեյմս Քեմերոնը բացատրել է «Տիտանիկ» ֆիլմում Դի Կապրիոյի հերոսի մահը


  
դիտումներ: 1602

«Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը բացատրել է, թե ինչու ֆիլմի գլխավոր հերոս Ջեքը, որին մարմնավորում էր Լեոնարդո ԴիԿապրիոն, մահացավ: Գրում է Russian.rt.com-ը:

«Պատասխանը շատ պարզ է, քանի որ սցենարի 147-րդ էջում ասվում է, որ Ջեքը մահանում է: Դա գեղարվեստական մտահաղացում էր: Դուռը բավական մեծ էր, որպեսզի պահեր Ռոուզին (մարմնավորել է Քեյթ Ուինսթլը), սակայն ոչ բավական մեծ Ջեքին պահելու համար», - ասել է Քեմերոնը Vanity Fair ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում:

Ռեժիսորը կարծում է, որ եթե գլխավոր հերոսը ողջ մնար, ֆիլմի ավարտը կկորցներ իմաստը:

«Սա մահվան և բաժանման մասին ֆիլմ է: Նա ստիպված էր մահանալ: Այսպիսով, ինչպես դա պատահեց կամ նրա վրա ընկած ծխնելույզի պատճառով, նա միևնույն է կխեղդվեր: Դա արվեստ է, իրադարձությունները պայմանավորված են գեղարվեստականությամբ, այլ ոչ թե ֆիզիկական իմաստով », - հավելել է Քեմերոնը:

«Տիտանիկ» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1997 թ. նոյեմբերի 1-ին Տոկիոյում կայացած միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմը 11 «Օսկարի» է արժանացել և 12 տարի պահպանել համաշխարհային կինոյի պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմ կոչումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: