Հայերեն   English   Русский  

Լապշինը պատմել է Մեհրիբան Ալիևայի անձնական ինքաթիռի մասին, որի շքեղ մահճակալում հանգստանում է թիկնապահը


  
դիտումներ: 4727

Օդանավակայանի աշխատողները լուսանկարել են Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռը, որն այսօր ժամանել է Իսրայելի նավահանգստային քաղաք Էյլաթ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Լապշինը գրում է, որ 2017 թվականի փետրվարի 7-ին իրեն հենց այդ ինքնաթիռով են արտահանձնել Մինսկից Բաքվին և ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ալիևների ընտանիքին պատկանող ինքնաթիռի մասին:

Մեհրիբան Ալիևայի ինքնաթիռը

«Սովորաբար դրանով թռչում է կինը կամ աղջիկը՝ այս կամ այն ժամանցային միջոցառումներին մասնակցելու կամ պարզապես շոփփինգի՝ Եվրոպայի և Մերձավոր Արևելյան երկրներում: Իսկ ես հիշում եմ այն թռիչքը…

Ինքնաթիռը շքեղ կահավորում ունի. 4 հսկա բազկաթոռներ՝ կաղնե մեծ սեղանի շուրջ, երկու խոշոր պլազմային էկրաններ՝ տեսանյութեր դիտելու համար, վարագույրի հետևում՝ խոշոր երկտեղանի մահճակալ և շքեղ լոգասենյակ՝ ցնցուղով: Պետք է նշել, որ թռիչքի ժամանակ այդ մահճակալում հանգստանում էր 3 թիկնապահներից մեկը, որը մտել էր անկողին ոտքերով՝ չհանելով անգամ կոշիկները: Վստահ եմ, որ շատերը կցանկանային պառկել մահճակալում, որում քնում են այս կամ այն երկրի առաջին տիկինները, բայց ընդունվա՞ծ է արդյոք կանանց քնել այնտեղ շարքային թիկնապահից հետո»,-գրում է Լապշինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: