Հայերեն   English   Русский  

Բալով ու կաթնաշոռով տորթ


  
դիտումներ: 3460

Բաղադրությունը

250 գ կաթնաշոռ

350 գ սառեցրած բալ

70 գ մեղր

3 ձվի սպիտակուց

200 գ վարսակափաթիլներ

8 ճ. գդալ ջուր

Պատրաստումը

Սկզբում պետք է պատրաստել հիմքը: Դրա համար անհրաժեշտ է մանրացնել վարսակափաթիլները (սրճաղացով): Թասի մեջ խառնել 2 ձվի սպիտակուցը ջրի հետ ու լցնել վարսակափաթիլների վրա: Առաձգական խմոր է ստացվում, որը պետք է 10 րոպե թողնել, որ վարսակափաթիլները թեթևակի փքվեն:

Դրանից հետո պետք է խմորը լցնել կարագապատ կաղապարի մեջ, մակերեսը հավասարեցնել ու կողերը բարձրացնել: Ապա պատառաքաղով ծակոտիներ անել վրան, որ բշտեր չգոյանան ու դնել 175 աստիճան տաքացված փուռը, թխել 15 րոպե:

Մինչև հիմքը թխվի,պետք է մեղրը հալեցնել և սառեցրած բալը խառնել մեղրի կես բաժնին (եթե կարծում եք, որ բալից շատ հյութ կանջատվի, ապա նախապես բալը պետք է հանել սառցախցից ու թեթևակի քամել): Առանձին թասի մեջ մնացած մեղրը, 1 ձվի սպիտակուցը խառնել կաթնաշոռի հետ և թխված մի քիչ հովացած հիմքի վրա հավասարաչափ տարածել այդ զանգվածը, դրա վրա էլ զգուշորեն տարածել բալի ու մեղրի խառնուրդը: Տապակը դնել փուռն ու թխել մոտավորապես կես ժամ:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: