Հայերեն   English   Русский  

Սոֆիայի մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ազնավուրի մենահամերգը


  
դիտումներ: 585

Նոյեմբերի 29-ին Սոֆիայում Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի պատվին կազմակերպվեց ընդունելություն՝

Բուլղարիայում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների դեսպանների, հայ համայնքային կառույցների ղեկավարների, հայտնի հասարակական և քաղաքական գործիչների, լրագրողների մասնակցությամբ:

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր խոսքում ողջունեց աշխարհահռչակ շանսոնյեին։ Ելույթով հանդես եկան նաև Ֆրանսիայի դեսպան Էրիկ Լյոբեդելը, «Յունիքրեդիթ» բանկի տնօրեն Լևոն Համբարձումյանը:

Շառլ Ազնավուրը պատասխանեց ներկաների հարցերին, դրվագներ ներկայացրեց իր հարուստ ստեղծագործական կյանքից:

Սոֆիայում գտնվելու ընթացքում Շառլ Ազնավուրը հարցազրույցներ տվեց բուլղարական առաջատար հեռուստաընկերություններին և լրատվամիջոցներին, մասնակցեց «Սլավի շոու» հեռուստատեսային շոու-ծրագրին:

Նոյեմբերի 30-ին Սոֆիայի մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ազնավուրի մենահամերգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: