Հայերեն   English   Русский  

Լևոն Հայրապետյանը վիրահատվել է. ապաքինումը` նվազագույնը 6 ամիս


  
դիտումներ: 532

«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վիրահատության է ենթարկվել: Այդ մասին գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ծնկի բարդ վիրահատությունն անցկացվել է գերմանական Համբուրգ քաղաքում, նոյեմբերի 27-ին:

Լևոնը «Փյունիկի» մարզումներից մեկի ժամանակ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, ինչպես նաև վնասել մենիսկը: Սպասվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը կես տարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: