Հայերեն   English   Русский  

«Մենք կդիմենք Եվրոպական դատարան, եթե անհրաժեշտություն լինի». Անի Հովհաննիսյանի փաստաբան


  
դիտումներ: 7036

«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներակայացվելու երկու կողմից:Մասնակցող դատախազը բողոքում է VTB-ի հարցում Անի Հովհաննիսյանի արդարացման դեմ, իսկ լրագրողի կողմն իր հերթին բողոքելու է Տիգրան Ուրիխանյանի դրվագով կայացված մեղադրական դատավճռի դեմ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

«Վերաքննիչ դատարանից անկնկալում ենք, որ այդ մասով ևս կլինի արդարացում օբյեկտիվ դատական ակտի արդյունքում: Տիգրան Ուրիխանյանի դրվագով մեղադրական դատավճիռը ընդամենը կայացվել է դատաքննությամբ չհետազոտված մի ապացույցի հիման վրա. դա Ուրիխանյանի օգնականի նախաքննական ցուցմունքն էր, որը հերքվել է հենց իր կողմից դատարանում տրված ցուցմունքով, իսկ ընդհանուր իրավասության դատարանում նրա ցուցմունքն ընդհանրապես չի հրապարակվել և հետազոտվել, իսկ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի՝ այն ապացույցները, որոնք չեն հետազոտվել չեն կարող դրվել դատավճռի հիմքում »,- նշեց փաստաբանը:

Ըստ նրա՝ հատկանաշական է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավիճռը, որը անդրադարձել էր ապացույցների անթույլատրելիությանը և անթույլատրելի էր ճանաչել Տիգրան Ուրիխանյանի կոմղից ԱՆի Հովհաննիսյանին գաղտնի ձայնագրելու նյութը: Դատաքննությամբ հետազոտված ապացույցների միջոցով հիմնավորվեց, որը Տ. Ուրիխանյանի տարածած տեսանյութը ոչ միայն ձեռք է բերվել գաղտնի պայմաններում, այլև դա մոնտաժվել և ավելացվել էին այնպիսի խոսքեր, որոնք չէին հնչել Անի Հովհաննիսյանի կողմից:

«Հետաքրքրական է, որ դատարան ուղարկվեց միայն VTB-ի և Տիգրան Ուրիխանյանի գործերը: Դատաքննության ժամանակ հիմնավորվեց, որ մեկը մյուսի հետ այնքան է փոխկապակցված, որ երևի պատահական չէ, որ Ուրիխանյանի ներկայացուցիչը դատարանում հայատարարեցայն մասին, որ բանկը նրան օգտագործել է Անի Հովհաննիսյանի դեմ,իսկ դա կարելի էր անել լրագրողի դեմ հաղորդում ներկայացնելով»,- ասաց փաստաբանը:

«Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Նինա Կարապետյանցն իր հերթին նշեց, որ ակնհայտ է՝ սա լրագրողի դասական հետապնդում է՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ:

Անի Հովհաննիսյանն ընդգծեց, որ մի շարք անարդարություններ են գրանցվել իր նկատմամբ: Մասնավորապես, նախաքննության ժամանակ նրան արգելվել է տեսնել իր հարազատներին, մորը:

Նրա պնդմամբ՝ իր նկատմամբ հետապնդում է սկսվել այն բանից հետո, երբ նա նյութ է հրապարակել հանրությանը տեղեկացնելով VTB բանկի և Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի միջև: Դրանից հետք բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ ՌԴ դեսպանը, հորդորում էին լրագրողին դադարեցնել նմանատիպ նյութեր գրելը: Անի Հովհաննիսյանը պնդում է նաև, որ ՀՔԾ Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Կարեն Կարապետյանն իրեն ճնշման է ենթարկել: Լրագրողը նշեց, որ Կարեն Կարապետյանը իր հետ զրույցում է տեղեկացրել է, թե կան լրատվամիջոցներ, որոնք իր կգրեն այն, ինչ ինքն է ցանկանում: ԱՆի Հովհաննիսյանին նաև համոզում էին կեղծ տեղեկություններ հաղորդել և մեղադրանքներ հնչեցնել նաև այլ անձանց հասցեին:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ իրենք սպասելու են վերաքննիչ դատարանի որոշմանը: Դրանից հետո՝ կախված այդ որոշման բնույթից, իրենք ձեռնամուխ կլինեն այլ գործողությունների կապված ապօրինի կալանքի հետ:

«Եթե վերաքննիչ դատարանը դատական որոշումը թողնի ուժ մեջ, մենք կդիմենք վճռաբեկ դատարան: Հետագայում մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե անհրաժեշտություն լինի»,-ասաց փաստաբանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: