Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Գարները Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծությունից հետո հրաժարվել է անձնական կյանքից


  
դիտումներ: 1829

Քանի դեռ դերասան Բեն Աֆլեքը նոր հարաբերություններ է կառուցում, նրա նախկին կինը` դերասանուհի Ջենիֆեր Գարները, գիտակցաբար հրաժարվում է նոր սիրավեպերից, որպեսզի կարողանա իր ամբողջ ժամանակը սեփական երեխաներին տրամադրել: Գրում է Popcornews.ru-ն:

Entertainment Tonight-ին տված հարցազրույցի շրջանակներում Գարները խոստովանել է, որ սիրտն ազատ է, և ինքը դեռևս մտադիր չէ նոր սիրապեպ սկսել:

«Ես ամուսնալուծությունից հետո ժամադրության չեմ գնացել: Ինձ այժմ նոր ծանոթությունները չեն մտահոգում: Շատերը փորձում են աջակցել ինձ, սակայն ընդամենը ցանկանում եմ նրանց ասել, որ պետք չէ նման բան անել», - անկեղծացել է դերասանուհին:

Քանի դեռ Գարներն իր ամբողջ ժամանակը 3 երեխաների է տրամադրում, այդ նույն ընթացքում Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել հեռուստապրոդյուսեր Լինդսի Շուկուսի հետ, որի հետ սկսել էր շփվել դեռևս 2015թ.-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: