Հայերեն   English   Русский  

​Սպիտակ Կարապը. Պենելոպա Կրուզը Վենետիկում հիացրել է իր շքեղ զգեստով


  
դիտումներ: 2938

2017 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը կայացավ 74-րդ Վենետիկյան կինոփառատոնը:

Այս անգամ քննադատների կարծիքով ամենահետաքրքիր և էլեգանտ զգեստը Պենելոպա Կրուզինն էր: Նա դուրս եկավ տեսախցիկների առաջ խորը դեկոլտեով հրաշալի սպիտակ զգեստով: Զգեստը զարդարված էր փետուրներով և դերասանուհին հիշեցնում էր կարապի:

Փառատոնին դերասանուհին մենակ չէր եկել. Նա իր երկրորդ կեսի` Խավյեր Բարդեմի հետ էր: Ընտանեկան զույգը ներկայացրել է նոր համատեղ կինոնախագիծ, որը կոչվում է «Սիրել Պաբլոին»: Ֆիլմի հիմքում ընկած է նարկոբարոն Պաբլո Էսկոբարի և լրագրողուհի Վերջինյա Վալլեյլոյի սիրո պատմությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: