Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը մրցակցությունից դուրս է մնացել. բիտքոինը գերազանցել է նրան ժողովրդականությամբ


  
դիտումներ: 1879

Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը լուրջ մրցակից ունեն` բիտքոինը: Այս շաբաթ հանրային հետաքրքրությունն այս կրիպտոարժույթի հանդեպ խիստ աճելով` ռեկորդային մակարդակի է հասել, և Google-ի վիճակագրությունը ցույց է տվել, որ բիտքոին բառով հարցումները անհամեմատորեն գերազանցում են Քարդաշյան ընտանիքի մասին պատմող հեռուստատեսային շոուի վերաբերյալ հարցումներին: Գրում է Spletnik.ru-ն:

Իսկ Bloomberg գործակալության փոխանցմամբ` նախկինում հենց Keeping Up հետ Kardashians ռեալիթի շոուն է ռեկորդագիր եղել:

Օրեր առաջ` նոյեմբերի 29-ին, թվային արժույթի կուրսն հսկայական աճից հետո անկում էր գրանցել, և համացանցային վիճակագրությունը հաստատում է , որ այդ դրաման օգտատերերին շատ ավելի է հետաքրքրում, քան Քարդաշյան ընտանիքի անդամների կյանքը: Պարզվում է, որ էլեկտրոնային փողերի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները մարդկանց շատ ավելի են հետաքրքրում:

Իսկ այդ նույն ընթացքում Քրիս Ջեները և նրա դուստրերը այս տարի տոնում են իրենց ընտանեկան ռեալիթի շոուի հոբելյանական 10-ամյակը: Նրանք քրտնաջանորեն նորանոր ասեկոսեներ են տարածում իրենց մասին և հաջողությամբ շարունակում սեփական բիզնես կայսրությունը կառուցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: