Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարին Մեգան Մարքլի հետ հարսանիքի շնորհիվ 60 միլիոն ֆունտ ստեռլինգ կվաստակի


  
դիտումներ: 2005

Ինչպես հայտնի է, 2018 թ. մայիսին Մեծ Բրիտանիայում տեղի կունենա արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը: Գրում է Tatler.ru-ն:

Ծախսերի հիմնական մասն իր վրա կվերցնի արքայական ընտանիքը` վճարելով հյուրասիրության և դեկորացիայի համար: Պետական գանձապետարանի միջոցները կուղղվեն անվտանգության ապահովմանը: Սակայն հարկատուներն այդ պատճռով կարող են չզայրանալ (արքայական ընտանիքի ծախսերը Մեծ Բրիտանիայում երկարամյա դժգոհությունների թեմա են):

Bloomberg գործակալության վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` արքայազն Հարիի և Մեգանի հարսանիքը ավելի քան 60 միլիոն ֆունտ ստերլինգ կբերի պետական բյուջեին:

Նախատեսվում է, ո արդեն թեյի բաժակների, ափսեների, պատկերազարդերի և այլ հուշանվերների համար դիզայն և խորհրդանիշ մշակել: Բացի այդ, զույգի հարսանիքի կապակցությամբ զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում:

2011 թ. ապրիլին, երբ արքայազն Ուիլյամն ամուսնացավ Քեյթ Միդլթոնի հետ, Մեծ Բրիտանիա զբոսաշրջիկների թիվը մեկ ամսում 350 հազարով աճեց: Այն ժամանակ հուշանվերների շնորհիվ երկրի տնտեսությունը 200 միլիոն ֆունտով «վերականգնվեց»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: