Հայերեն   English   Русский  

​Բիլ Գեյթս. 5 հիանալի գրքեր, որ կարդացել եմ 2017 թվականի ընթացքում


  
դիտումներ: 2071

«Microsoft» ծրագրային ապահովման ընկերության համահիմնադիր և նախագահ, բիզնես մագնատ Բիլ Գեյթսը նշում է, որ ընթերցանությունը հետաքրքրասիրությունը բավարարելու ամենասիրած ձևն է:

«Թեև ես երջանիկ եմ, որ շատ հետաքրքիր մարդկանց հետ եմ հանդիպում և աշխատանքի ընթացքում հիանալի վայրեր եմ այցելում, ես դեռևս կարծում եմ, որ գրքերը նոր թեմաներ բացահայտելու լավագույն միջոցն են»,-ասում է Բիլ Գեյթսը:

Բիլ Գեյթսը խորհուրդ է տալիս կարդալ Իսլամական պետության մասին Ջոբի Ուարրիքի Black Flags: The Rise of ISISգիրքը: Այն համալիր ձևով պատմում է այն մասին, թե ինչպես էր ԻՊ-ը փորձում իշխանության հասնել Իրաքում:

Հաջորդ գիրքը, որ խորհուրդ է տալիս Գեյթսը, Ջոն Գրինի Turtles All the Way Down գիրքն է: Այն փիլիսոփայական կատակ է, որը պնդում է, որ երկրագունդը կլոր չէ և մենք պարզապես հսկայական կրեայի վրա ենք գտնվում:
Հաջորդ գիրքը, որ Բիլ Գեյթսին հիացրել է այս տարի, Ռիչարդ Ռոշտեինի The Color of Law գիրքն է:

«Ես փորձում էի ավելին իմանալ ԱՄՆ-ում տնտեսական շարժունակությանը խոչնդոտող ուժերի մասին, և գիրքն օգնեց ինձ հասկանալ դաշնային քաղաքականության դերը ամերիկյան քաղաքներում ռասսայական սեգրեգացման մեջ»,-ասում է Գեյթսը:

4-րդը մուլտիպլիկատոր Թի ԲուիիThe Best We Could Do գիրքն է: Դա գրաֆիկական վեպ է, խորը անհատական հուշագրություն այն մասին, թե ինչ է նշանակում լինել ծնող և փախստական: Հեղինակի ընտանիքը 1978 թվականին փախել է Վիետնամից:

Իր երեխայի ծնվելուց հետո նա որոշում է ավելի շատ սովորել ծնողների փորձի մասին, որոնք մեծացնում են իրենց երեխաներին օտարազգի լծի տակ:

Վերջինը Մեթվյու Դեզմոնդի Evicted: Poverty and Profit in the American City գիրքն է:

«Եթե ցանկանում եք լավ հասկանալ, թե ինչպես են աղքատության պատճառները միահյուսված, դուք պետք է կարդաք այդ գիրքը»,ասում է Բիլ Գեյթսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: