Հայերեն   English   Русский  

Պետբյուջեից գումար է տրամադրվել մարզերում «Արար» ծրագիրն իրականացնելու համար


  
դիտումներ: 1928

Անցնող տարվա ընթացքում Մշակույթի նախարարության կարևորագույն ուղղություններից մեկը մարզերում մշակութային կյանքի զարգացումն էր:

Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեց Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Երևանը գերհագեցած մշակութային միջոցառումներով՝ ի տարբերություն մազերի: Իրավիճակը փոխելու համար նախարարություն մի շարք ծրագրեր է նախաձեռնել տարվա սկզբից:

Դրանցից մեկը «Մշակութային» կանգառ ծրագիրն է: Դրա շրջանակներում համույթները 426 մշակութային կանգառ են ունեցել՝ իրենց ներկայացումներով, համերգային ծրագրերով, ցուցադրություններով:

Այս աննախադեպ ծրագիրն իրականացնելու համար պետբյուջեից գումար չի հատկացվել: Ծրագիրը կայացավ մի քանի բարերարների աջակցության շնորհիվ:

«Ունեինք որոշակի մտավախություններ ծրագրերի բազմաժանր լինելու առումով, որովհետև դասական երաժշտության որոշ ոլորտներ, օպերային ներկայացումներ մարզերում ճիշտ չընկալվել, չհասկացվել: Սակայն դրանք մարզերում շատ լավ ընդունվեցին դասական երաժշտության համերգները: Ավելի շատ պահանջարկ ոունեցան դրանք: դահլիճները լեփ-լեցուն էին»,- նշեց փոխնախարարը:

Այս ծրագրի նպատակը ոչ միայն բարձրարժեք ստեղծագործությունների ներկայացումն էր մարզերում, այլև ենթակառուցվածքների գույքագրումը. «Մարզերում շատ կան մշակույթի տներ, կենտրոններ, որոնք չօգտագործվելու պարագայում հնանում են: Այս ծրագիրը հնարավորություն տվեց համայնքների ղեկավարներին այդ դահլիճների նյութատեխնիկական վիճակը բարելավել»,- ասաց պարոն Պողոսյանը:

Հատկանշական է, որ մարզերում ելույթներ են ունեցել աչ միայն Երևանից ժամանած խմբեր, այլև այլ մարզերից, օրինակ՝ Շիրակից Տավուշ կամ Սյունիքից Շիրակի մարզ:

Մյուս տարի՝ Երևանյան փառատոններից շատերը, այդ թվում՝ «Ոսկե ծիրանը» և Խաչատրյանի փառատոնը որոշակի փուլերում կիրականացվեն նաև մարզերում:

Այս տարի մոտ 200 կինոցուցադրումներ են եղել մարզերում:

Բացի դա, մարզերում 4 ամիս է, ինչ մեկնարկել է «Արար» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել են 11 ինքնագործ խմբեր՝ տարբեր ուղղություններով՝ ժանյակագործություն, երգի և այլն:

«Այս ծրագիրը շատ քիչ ռեսուրսներ է պահանջում: Մենք ապահովում ենք միայն դասավանդողների աշխատավարձները և նյութական ծախսերը: Նախկինում էլ նմանատիպ խմբակներ կային, սակայն այս ձևաչափն ավելի ինտերակտիվ է և արդյունքներն ավելի շատ են: Ծրագիրը կֆինանսավորվի 2018 թվականի բյուջեից և կշարունակվի հաջորդ տարվա ընթացքում», – ասաց փոխնախարարը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: