Հայերեն   English   Русский  

Ստեփանակերտյան բեսթսելեր. Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» գիրքն ամենավաճառվածն է


  
դիտումներ: 1825

«Արցախպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» նախագիծը ներկայացնում է նոյեմբեր ամսվա ընթացքում ամենաշատ վաճառված մանկական գրքերի հնգյակը:

Առաջին հորիզոնականում Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» գիրքն է, որը միշտ պահանջված է բոլոր սերունդների կողմից. այն հաճույքով են կարդում նաև մեծահասակները:

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ»-ը երկրորդն է, որտեղ ներկայացված է գրողի լավագույն հեքիաթները. դրանք դաստիարակչական նշանակություն ունեն:

Հովհաննես Թումանյան

Երրորդ տեղում է Շառլ Պերրոյի «Կարմիր Գլխարկ»-ը, որը դարձել է փոքրիկներին հետաքրքրող ստեղծագործություն:

Հովհաննես Թումանյան

«Մանկական բանաստեղծությունների ընտրանի» գիրքը չորրորդ տեղում է, որտեղ ներկայացված են Ղազարոս Աղայանի, Խնկո Ապոր, Գուրգեն Գաբրիելյանի ստեղծագործությունները:

Հովհաննես Թումանյան

Իսկ հիգերորդ հորիզոնականում է Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ, պատմվածքներ, բանաստեղծություններ»-ը: Գրողի ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին:

Հովհաննես Թումանյան

Վերոնշյալ գրքերի ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են Ստեփանակերտի «Գրքեր» և «Կանցլեր» գրախանութները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: