Հայերեն   English   Русский  

Ստոլտենբերգը մեկնաբանել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան հնարավոր տեղափոխումը


  
դիտումներ: 1093

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Իսրայելում Թել-Ավիվից ԱՄՆ դեսպանատան հնարավոր տեղափոխումը Երուսաղեմ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք ունի նման որոշումներ կայացնել: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկրները պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն այդ հարցերի շուրջ, դա ԱՄՆ-ի որոշումն է, և ես եզրակացություններ չեմ անի, քանի որ նախագահ Թրամփը հայտարարել է, որ այսօր ավելի ուշ հանդես կգա ելույթով», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ստոլտենբերգի խոսքերը:

Նա ընդգծել է, որ վաղաժամ է համարում դեռևս չհայտարարված որոշումների մասին խոսելը:

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամփը պաշտոնապես կհայտարարի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: