Հայերեն   English   Русский  

''Ճարտարապետական գործունեության մասին''ՀՀ օրենքը ընդունվել է


  
դիտումներ: 724

Այսօր ՀՀ Ազգային Ժողովը 92 կողմ ձայնով միաձայն ընդունել է Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքը:

Նախoրեին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրել էր օրենքի նախագծի լրամշակված և վերջնական տարբերակը՝ օրենքի ընդունումը հատկապես կարևորելով երիտասարդ ճարտարապետների գործունեության համար, նշելով նաև, որ այն ճարտարապետ մասնագետների գնահատված լինելու համար հիմնարար քայլ է:

Նախագծի վերաբերյալ ԱԺ-ում դրական գնահատականներ են հնչել վերջինիս լրամշակման ընթացքում կարևոր մասնակցություն ունեցած հարցի հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Խոսրով Հարությունյանի և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի ելույթներում, ովքեր հույս են հայտնել, որ խնդրո առարկա նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո էականորեն կբարելավվեն այն խնդիրները, որոնք կան այսօր ոլորտում:

Հիշեցնենք, որ ''Ճարտարապետական գործունեության մասին'' ՀՀ օրենքը մշակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: