Հայերեն   English   Русский  

NASA-ի տիեզերագնացը հայուհուն արիության համար պարգև է շնորհել


  
դիտումներ: 1646

NASA-ի տիեզերագնաց և Միացյալ Նահանգների նավատորմի կապիտան Հայդի Ֆայֆերը ծագումով հայ Նադեժդա Բենկլյանին արիության համար պարգև է շնորհել, գրում է Sputnik Georgia-ն:

Նա պարգևներ է հանձնել Թբիլիսիի ավիացիոն համալսարանի և Բաթումիի Մարզային ակադեմիայի նշանավոր և խիզախ կին շրջանավարտներին:

25-ամյա Բենկլյանը Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին և միակ կին օդաչուն է և աշխատում է «Georgian Airways» - ում: Նա ապացուցեց, որ կինը նույնպես կարող է տղամարդուն հատուկ գործեր անել, նա կարող է ինքնաթիռ կառավարել նույնիսկ նրանցից լավ։


«Ինձ համար մեծ պատիվ է, հատկապես այն պատճառով, որ մրցանակը տրվել է այդպիսի նշանակալի անձի կողմից : Դա մի անհավանական զգացում է, երբ նման մարդը քեզնով հիանում է: Պարզվում է, որ նա ցանկացել է դառնալ օդաչու, սակայն չի կարողացել տեսողական խնդիրների պատճառով », - ասել է Բենկլյանը Sputnik Georgia- ին տված հարցազրույցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: