Հայերեն   English   Русский  

Մենք պետք է Կորեական թերակղզում պատերազմի պատրաստենք. ԿԺԴՀ


  
դիտումներ: 165

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կորեական թերակղզու տարածքում ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացումը: Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը` հղում անելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը: Գրում է Gazeta.ru-ն:

«Վերջին շրջանում, երբ ԱՄՆ իրականացնում է երբևէ ամենամեծ համատեղ ռազմաօդային զորավարժությունները Կորեական թերակղզում, ուղղված ԿԺԴՀ-ի դեմ, բարձրաստիճան ամերիկացի քաղաքական գործիչները մեկը մյուսից ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս, ինչը մտահոգիչ է», - հայտարարել են ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունում:

Նախարարությունում ընդգծել են, որ իրենք չեն ձգտում պատերազի, սակայն նաև չեն պատրաստվում «թաքնվել դրանից»:

«Այս թշնամական ռազմատենչ հայտարարությունները չեն կարող նախազգուշացումից բացի որևէ այլ կերպ դիտարկվել, որ մենք պետք է Կորեական թերակղզում պատրաստվենք պատերազմի», - նշվել է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Հյուսիսային Կորեայի դիվանագետները շեշտել են, որ «այժմ միայն մեկ հարց է մնում` երբ պատերազմը սկսվի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: