Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը պաշտոնապես Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել


  
դիտումներ: 269

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց, ինչպես նաև հայտարարեց, որ ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից այդ քաղաք կտեղափոխվի: Չնայած այն հանգամանքին, որ իրականում դեսպանատան ֆիզիկական տեղափոխումը երկար տարիների գործ է, Թրամփի որոշումն արդեն բացասաբար է ընդունվել արաբական աշխարհում և կարող է հարված հասցնել խաղաղ գործընթացին: Գրում է Gazeta.ru-ն:

Սպիտակ տանն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի կողքին կանգնած` նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է «Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել»:

Նա նաև նշել է, որ իր նման քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած «երկու տասնամյակների ընթացքում հետաձգված որոշումներին` իրենք չեն մոտեցել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև տևական խաղաղության»:

Բացի այդ Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտին կարգադրել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթաց սկսել:

Հիշեցնենք, որ Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումն ավելի վաղ` 1995 թ.-ին, հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի կողմից, սակայն ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ վետո էր դրել այդ որոշման վրա: Նման քայլը պայմանավորված էր դաշնակիցների հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությամբ:

Ամերիկյան օրենքներով վետոն պետք է կիրառվի յուրաքանչյուր վեց ամսվա ընթացքում, հակառակ դեպքում օրենքը կսկսի գործել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: