Հայերեն   English   Русский  

London Chess Classic. Հաղթում է միայն Կարուանան


  
դիտումներ: 106

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի հինգերորդ տուրում հաղթանակ տարավ միայն Ֆաբիանո Կարուանան: Խաղացված քսանհինգ պարտիայից արդյունավետ երկու հանդիպումները հենց նրան են պատկանում:

Հինգերորդ տուրի արդյունքները. Ֆաբիանո Կարուանա – Վիշվանաթան Անանդ՝ 1:0, Լեւոն Արոնյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Մագնուս Կարլսեն – Ուեսլի Սո, Մայքլ Ադամս – Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի – Սերգեյ Կարյակին՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 3.5 միավոր, 2-8. Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարլսեն, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 2.5-ական, 9-10. Անանդ, Կարյակին՝ 2-ական:

Դեկտեմբերի 8-ին վեցերորդ տուրում կհանդիպեն Սո – Արոնյան, Վաշյե-Լագրավ – Կարուանա, Նակամուրա – Կարլսեն, Ադամս – Նեպոմնյաշչի, Անանդ – Կարյակին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: