Հայերեն   English   Русский  

​2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին


  
դիտումներ: 430

Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ին կայացած նիստում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը, և այն քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին:

Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ. որից` հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ: ՀՀ կա­ռա­վա­րու­թ­յունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախ­սային հետևյալ գերա­կա­յու­թ­յուն­ները.

սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առող­ջա­պա­հու­թ­յուն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագա­վա­ռում պե­տա­կան մար­մին­ների գործունեության արդյունավետության, նպատա­կաուղղվա­ծության և հաս­ցեա­կա­նության մա­կար­դա­կի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառա­յությունները բնակչության համար ավե­լի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփո­խումների ֆինանսական ապա­հովում,

հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունու­թյու­նը և արցախյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպա­նելու նպա­տակով պաշտ­պանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործու­նեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,

տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ջրային տնտե­­­սու­թյուն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակա­ռուց­վածքների վերա­կանգնման և զար­գաց­ման ծրագրերի իրականացում:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԱԺ-ում ներկայացնելով նախագծի վերաբերյալ զեկույցը, տեղեկացրել է, որ 2018թ. բյուջեի հիմքում դրվել են 6 հենասյուներ: Առաջին հենասյունը մակրոնտնտեսական կայունությունն է, որի հիմքում դրված է պետական պարտքի կայունությունը: Երկրորդն, ըստ նախարարի, անվտանգությունն է: «Չեք գտնի աշխարհում մի երկիր, որտեղ կան անվտանգության հետ կապված ռիսկեր, և այնտեղ տեսնեք, որ մասնավորը ներդրում է կատարում, ստեղծում է աշխատատեղեր: Հետևաբար կարևոր հենասյունը անվտանգությանն ուղղված ծախսերի ավելացումն է, ինչ որ կառավարությունն իրականացրել է»,- նշել է նա: Երրորդ հենասյունը ենթակառուցվածքներում ներդրումներն են, չորորդը՝ եկամուտների բալանսավորված հավաքագրումն է: Արամյանի խոսքով՝ եթե ցանկանում ենք 2 տարվա ընթացքում կուտակային հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով բարելավել, մենք պետք է դա անենք խիստ հաշվեկշռված սկզբունքով: 5-րդ հենասյունը սոցիալական խնդիրների լուծումն է տնտեսական ակտիվության միջոցով, և 6-րդն, ըստ Արամյանի, ծախսերի ավելի նպատակային իրագործումն է:

- See more at: http://minfin.am/hy/content/_2018_tvakani_petakan_byujei_nakhagitsy_qvearkutyan_kdrvi_dektemberi_8-in/#sthash.lBEv0B75.dpuf





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: