Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը


  
դիտումներ: 548

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այսօր 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:

Նրա առաջարկով դահլիճում ներկա պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին հազարավոր զոհերի հիշատակը:

Այնուհետև ԱԺ-ում շարունակվեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: