Հայերեն   English   Русский  

​Թուրքիան Սիրիա զորքեր է ուղարկել


  
դիտումներ: 156

Թուրքիան ռազմական աջակցություն է ուղարկել Սիրիայի հյուսիս՝ պատրաստվելով քրդերի կողմից վերահսկվող Աֆրին քաղաքում գործողության անցկացմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է թուրքական կառավարությունից տեղեկացված աղբյուրը:

«Թուրքական բանակը դեկտեմբերի 6-ին ռազմական աջակցություն է ուղերկել Սիրիայի տարածք: Այն գործում է ռազմական գործողության շրջանակներում, որը թուրքական բանակը մտադիր է անցկացնել Աֆրինում»,-հայտարարել է աղբյուրը: Ըստ նրա՝ Թուրքիայի իշխանությունները գործողության առնչությամբ «հաստատուն որոշում» են կայացրել:

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը դեկտեմբերի 4-ին ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել էր Թուրքիայի՝ սիրիական Աֆրինում գործողություն անցկացնելու մտադրությունը՝ նշելով, որ այն կապված է լինելու տարածաշրջանում տիրող իրադրությունից:

Աֆրինը ներկայումս հսկվում է Սիրիայում քրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG) կողմից, որոնց Թուրքիան համարում է երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապեր ունեցող ահաբեկչական կազմակերպություն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է Աֆրինում անցկացվի թուրքական ռազմական գործողություն քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դեմ, որը, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի, սպառնում է երկրի ազգային անվտանգությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: