Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի Կոնգրեսը մերժել է Թրամփի իմպիչմենտի մասին բանաձևը


  
դիտումներ: 282

ԱՄՆ-ի Կոնգրեսում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի բանաձի շուրջ քվեարկություն է տեղի ունեցել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Independent պարբերականը, քվեարկությանը մասնակցածների մեծամասնությունը դեմ է եղել նախագահի հրաժարականին:

Նշվում է, որ փաստաթուղթը ներկայացրել էր Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Էլ Գրեյը:

Նա ընդգծել էր, որ Թրամփի քաղաքական կուրսը Միացյալ Նահանգներում ատելության և ռասիզմի աճի է հանգեցրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների խումբը կփորձի նախաձեռնել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: