Հայերեն   English   Русский  

Ընտանեկան բռնության դեմ օրենքը կոչված է պայքարելու լատենտության դեմ. Վիգեն Քոչարյան


  
դիտումներ: 901

Ազգային ժողովում այսօր քննարկվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների հնչեցրած խնդիրներին.«Գործընկերներիցս մեկը նշել էր, որ օրենքի ընդունումը չի նպաստի համապատասխան վիճակագրության կրճատմանը: Ինչ-որ առումով ես կհամաձայնվեմ այդ պնդման հետ՝ հաշվի առնելով, որ օրենքը կոչված է պայքարելու լատենտության դեմ և միասնական հաշվարկման համակարգ ստեղծելու»:

Վիգեն Քոչարյանը նշեց, որ մի շարք դրույթների քննադատությունները կշարունակվեն, եթե լինեն համապատասխան հարցադրումներ:

«Հաշվի առնելով այն, որ մենք արագացված ենք այս օրենքը քննարկում, ես կխնդրեի եղած առաջարկությունները ներկայացնել հանձնաժողով մինչև երկուշաբթի օրը: Մենք սպասում ենք համապատասխան առաջարկներին, պատրաստ ենք աշխատել պատգամավորների հետ»:

Նշենք, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: