Հայերեն   English   Русский  

Հայաստանի պատանի լողորդուհիները մեդալներ են նվաճում Իրանում


  
դիտումներ: 155

Թավրիզում (Իրան) ընթացող լողի պատանեկան միջազգային մրցաշարում լողուղյակները տրամադրվել են 11-12 եւ 13-14 տարեկան աղջիկներին:

Մրցաշարին մասնակցում են Իրանի, Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատանի մարզուհիները:

Մեկնարկային օրն ավագ տարիքային խմբում Վարսենիկ Մանուչարյանը 50 մետր ազատ ոճում նվաճել է ոսկե, իսկ 100 մետր բատերֆլայում՝ բրոնզե մեդալ:

Կրտսերների մրցապայքարում Հայաստանի աղջնակները երեք արծաթե մեդալ են նվաճել. Եվա Կարապետյանը՝ 50 մետր ազատ ոճում, Լուսինե Վասիլյանը՝ 200 մետր համալիր լողում, իսկ մեր աղջիկների քառյակը՝ 4x50 մետր ազատ ոճում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: