Հայերեն   English   Русский  

Թուրքիայի վարչապետը` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման մասին


  
դիտումներ: 227

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրակի հետ խաղ է անվանել Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Բինալի Յըլդըրըմը նշել է, որ Միացյալ Նահանգների՝ Երուսաղեմը Իրասյելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը նման է պայթելուն պատրաստ ռումբի: Վրաչապետը ընգդգծել է, որ նման որոշման հետևանքները կարող են բավականին ցավալի լինել:

Նշենք, որ իր որոշման մասին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է դեկտեմբերի 6-ին: Վերջինս նշել է, որ Պետդեպարտամենտին հանձնարարել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է այդ որոշումը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնի քննադատությամբ հանդես են եկել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և մի շարք այլ մահմեդական երկրների իշխանությունները:

Միացյալ Նահանգների կոնգրեսը դեռևս 1995 թ-ին ընդունել է օրենք՝ Իսրայելում դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Սակայն քաղաքի վիճարկային կարգավիճակի և արաբամահմեդական աշխարհի համար այդ խնդրի զգայունության պատճառով ամերիկյան բոլոր նախագահները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ստորագրում են այդ որոշման իրականացումը հետաձգող փաստաթուղթ:

Իսրայելը Երուսաղեմը հայտարարել է որպես իր «միասնական և անբաժան» մայրաքաղաք՝ այդ թվում նրա արևելյան շրջաններն ու պատմական կենտրոնը՝ դեռևս կես դար առաջ Հորդանանից խլված և հետագայում անեքսիայի ենթարկված:

Աշխարհը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է մերձավորարևելյան հակամարտության հիմնական խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի պաղեստինցիների հետ համաձայնության ճանապարհով, ովքեր հավակնում են Երուսաղեմի արևելյան մասին: Այդ առնչությամբ բոլոր օտարերկրյա դեսպանությունները տեղակայված են Թել-Ավիվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: