Հայերեն   English   Русский  

Անհայտ աղբյուրը հայտնել է Պետդումայի շենքում պայթյունի սպառնալիքի մասին


  
դիտումներ: 456

Անհայտ անձը տեղեկացրել է Մոսկվայի կենտրոնում` Պետդումայի շենքում պայթյունի սպառնալիքի մասին: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:

«Օխոտնի Ռյադ, շենք 1 հասցեում պայթյունի սպառնալիքի մասին տեղեկություն է ստացվել», - հայտնել է աղբյուրը:

Նրա խոսքով` խորհրդարանի ստորին պալատ ժամանել են օպերատիվ ծառայությունների մասնագետները և կինոլոգները, սակայն տարհանում դեռևս չի իրականացվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Պետդումայում պայթյունի վտանգի տեղեկության տարածումից հետո 200 մարդ է տարհանվել





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: