Հայերեն   English   Русский  

Քամանչան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում՝ որպես Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ


  
դիտումներ: 447

Քամանչայի կատարողական արվեստն ու այդ երաժշտական գործիքի պատրաստումը Միավորված ազգերի
Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այն դիտարկվում է որպես Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը:

Հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Հարավային Կորեայում անցկացվող Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում Ադրբեջանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Լարային երաժշտական քամանչա գործիքի պատրաստումն ու դրա կատարողական արվեստը» ներառվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: