Հայերեն   English   Русский  

Սպորտի նախարարը` Արմավիրում


  
դիտումներ: 918

ՀՀ Արմավիրի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Մեծամոր քաղաքի մարզադպրոց, Արմավիրի քաղաքապետարանի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոց, Փարաքարի սպորտ դպրոց, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ եղել է Էջմիածնի քաղաքային մարզադպրոցում, ծանոթացել մարզադպրոցների շենքային պայմաններին, մարզադահլիճների վերանորոգման խնդիրներին:

Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում նախարարը պարգևատրել է օրերս կայացած Արմավիր քաղաքի բռնցքամարտի բաց առաջնության հաղթողներին:
Արմավիր քաղաքում Գաբրիել Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի նահատակներին՝ ծաղիկներ դնելով նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Գաբրիել Ղազարյանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Մեծամոր քաղաքի մարզադպրոցի տանիքի վերանորոգման հարցի առաջնահերթությունը, մարզագույքին և սպորտում գիտամեթոդական նորագույն միջոցների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր:
Մարզպետ Ղահրամանյանն իր աջակցությունն է հայտնել նախարարության կողմից 2015 թվականին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված համալիր ծրագիրը նաև Արմավիրի մարզում իրականացնելուն:
Մարզպետարանի դահլիճում կայացած խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է սպորտ ոլորտի ներկայացուցիչներին հուզող հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: