Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի


  
դիտումներ: 1486

Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի, որտեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի մի շարք միջազգային խնդիրներ, որոնց թվում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և սիրիական ճգնաժամի կարգավորումը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Էրդողանի հետ բանակցությունների շրջանակներում պլանավորվում է քննարկել նաև երկկողմանի համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր, որոնց թվում` էներգետիկայի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրագործումը:

Ավելի վաղ հաղոդրվել էր, որ Պուտինը դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով Եգիպտոս է մեկնելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: