Հայերեն   English   Русский  

​Արաբ միլիարդատերն ամուսնության առաջարկություն է արել Ռիհանային


  
դիտումներ: 2060

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` աշխարհում ամենաքննարկվող երգչուհին ամուսնանում է

2017թ. համաշխարհային լրահոսը հագեցած էր երգչուհի Ռիհանայի մասին տեղեկություններով, իսկ համացանցում պարբերաբար քննարկում էին նրա էքստրավանագտ կերպարները, ավելորդ քաշն ու արաբ միլիարդատիրոջ հետ սիրավեպը: Գրում է Elle.ru-ն:

Իսկ նախօրեին երգչուհու հրապարակած լուսանկարը նոր քննարկումների առիթ է դարձել: Երգչուհու աջ ձեռքին երկրպագուները մեծ ադամանդով մատանի են նկատել:

Հետաքրքիր է, որ երգչուհին լուսանկարում այլ զարդեր չի կրել, և հենց այդ պատճառով հետևորդները որոշել են, որ մատանին, որը Ռիհանայի կերպարի ոչ մշտական ատրիբուտներից է, նրան սիրելին է նվիրել:

Իսկ աղբյուրները հաստատել են, որ գործարարն իսկապես երգչուհուն առաջակություն է արել: Սակայն երգչուհին կամ նրա ներկայացուցիչները տվյալ տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել:

Հիշեցնենք, որ զույգին առաջին անգամ միասին այս տարի ամռանն են նկատել: Սակայն երգչուհին և միլիարդատեր Հասան Ջամիլը ոչ հաճախ են միասին հանրությանը ներկայանում և նախընտրում են իրենց սիրավեպը չմեկնաբանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: