Հայերեն   English   Русский  

​Անգլիայում տեղացած ձյունը կաթվածահար է արել օդանավակայանների, դպրոցների աշխատանքը


  
դիտումներ: 405

Անգլիայում աշխատանքային շաբաթվա մեկնարկին հարյուրավոր դպրոցներ փակ են մնացել: Պատճառը եղանակային վատ պայմաններն են:

Անցած գիշեր Անգլիայում գրանցվել է -11 աստիճան ցուրտ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ այսօր գիշեր կգրանցվի -15 աստիճան ցուրտ: Ուելսում ձյան ծածկույթի հաստությունը հասել է 32 սանտիմետրի:

Եղանակի պատճառով Անգլիայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ չեղյալ են հայտարարվել, եղանակն ազդել է նաև գնացքների աշխատանքի վրա:

Ձյունը նաև տրանսպորտային քաոս է ստեղծել երկրում: Կիրակի օրը ավտովթարների բազմաթիվ դեպքեր են գրանցվել, հարյուրավոր ավտոմեքենաներ արգելափակվել են բանուկ ճանապարհների վրա:

Միդլենդսում, Հարավային և Հյուսիսային Ուելսում 10 հազար տուն զրկվել է հոսանքից: Անգլիական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը անվանում են «սև սառցե երկուշաբթի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: