Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա է այցելել


  
դիտումներ: 807

Tass լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի առավոտյան «Հմեյմիմ» ավիաբազա է ժամանել: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ ավիաբազայում Պուտինին դիմավորել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սիրիայում ռուսական զորամիավորումների հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինը: Գրում է Russian.rt.com-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է սկսել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը դեպի մշտական տեղակայման կետեր:

«Պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ սկսել ռուսական զորքերի դուրսբերումը դեպի մշտական տեղակայման կետեր», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պուտինի խոսքերը:

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Սիրիայում` Եփրատ գետի երկու ափերին, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության լիակատար ջախջախման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: