Հայերեն   English   Русский  

Հայաստանում կարտադրվի աշխարհում առաջին օրորոցը, որը միացված կլինի սմարթֆոնին


  
դիտումներ: 6612

Հայաստանում կարտադրվի աշխարհում առաջին օրորոցը, որը միացված կլինի սմարթֆոնին:

Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:

Գաղափարի հեղինակ, դիզայներ Գոռ Շահբազյանն ասել է, որ հայկական այդ օրորոցը կխնայի ծնողների ժամանակը և նյարդերը:

«Այն առայժմ նախագծման փուլում է: Արդեն կա աշխատող նախատիպ, որի վրա դեռ փորձարկումներ կանենք: Այն կարող է արմատապես թեթևացնել ծնողների կյանքը: Երբ օրորոց եք գնում, պետք է նաև տեսախցիկ, ռադիոդայակ, աուդիոգրքերի նվագարկիչ գնեք: Այդ ամենը մենք միավորել ենք օրորոցում:

Դուք գնում եք մեկ օրորոց՝ բոլոր հնարավորություններով: Այն կունենա տեսախցիկ, կշեռք, միկրոֆոն, շարժումների, ձայնի, օդի սենսոր: Կա նաև լրացուցիչ լուսավորություն: Եվ այդ ամենը կառավարվում է հավելվածով և սմարթֆոնով: Ծնողները կկարողանան օրորոցին միանալ ցանկացած տեխնիկայով և աշխարհի ցանկացած ծայրից»,- armtimes.com-ի փոխանցմամբ՝ ասում է Գոռ Շահբազյանը:

Նրա խոսքով, նման օրորոց ստեղծելու գաղափարն առաջացել է իր առաջին որդու ծնվելուց հետո:

Օրորոցի գնի մասին առայժմ տեղեկություն չկա, բայց հեղինակի խոսքով, այն մատչելի կլինի: Դեկտեմբերի 14-ին օրորոցը նախագծող Սերգեյ Նավասարդյանը, Աշոտ Գասպարյանը, Մհեր Սարգսյանը և Գոռ Շահբազյանը իրենց աշխատանքը կներկայացնել Երևանում՝ ՀԲԸՄ շենքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: