Հայերեն   English   Русский  

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն


  
դիտումներ: 351

Եկատերինբուրգում կայացած կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը 60 կգ քաշային կարգում:

Արցախցի մարզիկը եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆարիդ Կասումովին:

Նշենք, որ Ա. Առուշանյանը 2015 թվականին դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: