Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին կոչով դիմել է ՆԱՏՕ-ին


  
դիտումներ: 1861

Վերջերս Անջելինա Ջոլին իր ելույթներում հատուկ ուշադրության է արժանացնում բռնության և գենդերային հավասարության խնդիրները: Այս անգամ արդեն Բրեդ Փիթի նախկին կինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ գրած հոդվածում հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է մեծ դեր խաղալ կանանց նկատմամբ բռնության և գենդերային անհավասարության դադարեցման հարցում: Գրում է Spletnik.ru-ն:

«Չնայած այն հանգամանքին, որ բռնությունը արգելվում է միջազգային օրենքներով, այն դեռևս ռազմական հակամարտություններում օգտագործվում է որպես մարտավարական միջոց` Մյանմայից մինչև Ուկրաինա: Դա և խմբակային բռնաբարությունն է, և ռասայական խտրականությունը և ահաբեկչությունը: Պատերազմի գոտում կանանց գտնվելը շատ ավելի վտանգավոր է, քան զինվորներինը: Սեռային պատկանելիությունից ելնելով` բռնության դադարեցումը կենսական նշանակություն ունի խաղաղության և արդարության համար», - ասել է դերասանուհին:

Դերասանուհին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է աջակցի կանանց պաշտպանությանը, լինի նրանց «վահանը ագրեսիայի և վախի դեպքում», ինչպես ասում էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Հարի Թրումանը:

Ջոլին և Ստոլտենբերգը կարծում են նաև, որ ՆԱՏՕ-ն պետք է նպաստի, որպեսզի կանայք տարբեր կազմակերպություններում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնեն:

«Սարսափելի է, որ կանանց նկատմամբ բռնությունը լինի այն խաղաղ պայմաններում, թե ռազմական գործողությունների ժամանակ, ամենուրեք ոչ լուրջ հանցագործություն է համարվում: Վերջապես հույս է առաջացել, որ մենք կարող ենք փոխել դա: Մենք պետք է դա անենք ոչ միայն մեզ համար, այլ նաև ապագա սերունդների», - գրել է Ջոլին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: