Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը նոր ռեալիթի շոու է թողակում. Տեսանյութ


  
դիտումներ: 1817

Եթե ամբողջ աշխարհում կա որևէ մեկը, ով ամեն ինչ գիտի ռեալիթի շոուների մասին, ապա դա անկասկած, Քիմ Քարդաշյանն է:

Սեփական ընտանեկան ռեալիթի շոուի աստղը որոշել է ևս մեկ նախագիծ թողարկել, որի գլխավոր հերոսներ այս անգամ արդեն կդառնան դիմահարդարները: Գրում է Popcornnews.ru-ն:

Որպես ռեալիթի շոուի հիմնական դիմահարդար ընտրվել է Մարիո Դեդիվանովիչը, ով երկար ժամանակ աշխատել է Քիմի հետ:

Դեդիվանովիչից բացի նախագծին մի քանի այլ ընտրված մասնակիցներ ևս կմասնակցեն, իսկ Քիմը հանդես կգա որպես Glam Masters շոուի գործադիր պրոդյուսեր:

Այդ մասին Քիմ Քարդաշյանը երկրպագուներին պատմել է սոցիալական ցանցերում: Քիմի նոր շոուի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 28-ին Lifetime հեռուստաալիքի եթերում, իսկ այն կվարի տրանսսեքսուալ Լավերնա Կոկսը: Ծրագրի ժյուրիի անդամներ կլինեն դիմահարդար Քենդի Ջոնսոնը, խմբագիր Զաննա Ռոբերթսը և հենց Մարիո Դեդիվանովիչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: