Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին սպառնացել է շարունակել հացադուլը


  
դիտումներ: 1425

УНН լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին խոստանում է շարունակել հացադուլը, եթե դատարանն իր համար որպես խափանման միջոց ընտրի կալանքի տակ պահելը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե նրանք ինձ նորից բանտ տանեն, հացադուլը կշարունակեմ», - ասել է Սահակաշվիլին:

Նրա խոսքերով` իր դեմ առաջադրված մեղադրանքը «կեղտոտ» է:

Ավելի վաղ Կիևի Պեչերսկի շրջանային դատարանում Սահակաշվիլին հայտարարել էր, որ ինքն իրեն ռազմագերի է համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: