Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 1053

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիան շարունակեց որպես ինքնիշխան և անկախ պետություն մնալ: Գրում է Russian.rt.com-ը:

Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է ռուսական «Հմեյմիմի» ավիաբազայում զինվորականների առաջ ունեցած ելույթի ընթացքում:

«Սիրիան պահպանվեց որպես ինքնիշխան և անկախ պետություն», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պուտինի խոսքերը:

Նա նաև նշել է, որ Սիրիայում Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո քաղաքական կարգավորման համար պայմաններ են ստեղծվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան Ռուսաստանի նախագահը ժամանել է Սիրիայում ռուսական «Հմեյմիմի» ավիաբազա, որտեղ հանձնարարել է ռուսական զորքերը դուրս բերել իրենց մշտական տեղակայման կետեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: