Հայերեն   English   Русский  

​Որքան է թույլատրվում միսը պահել սառցախցիկում


  
դիտումներ: 1244

Մինչև սառնարանների գյուտը ձյունն ու ցուրտ եղանակը սնունդը պահելու միակ ձանապարհն էին: Սառը կլիմայական գոտիներում ապրող մարդիկ գետնի մեջ փոս էին փորում և սնունդը ծածկում ձյունով և ծղոտով:

Սակայն 1800-ականների կեսերին հայտնագործվեց սառնարանը, և այդ գյուտը փոխեց մարդկանց ապրելակերպը: Այժմ կարելի

է սնունդը պահել սառցախցիկում և պատրաստել ուզած ժամանակ:

Բայց արդյոք մենք գիտենք, թե, օրինակ, ինչքան երկար կարելի է միսը պահել սառցախցիկում:

ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության ուղեցույցը հուշում է, թե որքան կարելի է պահել միսը:

Եվ այսպես՝

Եփած թռչնամիս - 4ամիս

Թռչնամսի չեփած կտորներ- 9ամիս

Ամբողջական հավ- 12 ամիս

Եփած միս- 2-3 ամիս

Չեփած մսի կտոր- 4-12 ամիս

Չեփված սթեյքեր կամ մատներ 4-12 ամիս

Չեփված աղացած միս- 3-4 ամիս

Միսը սառցախցիկ դնելուց առաջ չմոռանաք վրան գրել ամսաթիվը և մսի տեսակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: