Հայերեն   English   Русский  

Յացենյուկը չի բացառել Ուկրաինայի նախագահի պաշտոնին Յանուկովիչի վերադարձը


  
դիտումներ: 1149

Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը 2014 թ. «տեսականորեն կարող էր վերադառնալ իր պարտականությունների կատարմանն» այն դեպքում, եթե վերադառնար երկիր: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ Յացենյուկը հանդես է եկել դատարանում: Գրում է Gazeta.ru-ն:

Նա ասել է, որ երկրի սահմանադրությունում խորհրդարանի գործողությունների ընթացակարգ նախատեսված չի եղել «նախագահի անհետացման» համար:

Յացենյուկի խոսքով` դրույթում, որն ընդունվել է 2014 թ. փետրվարին, Յացենյուկի հեռացման մասին խոսք չի եղել, սակայն նշվել է, որ նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնելու է Գերագույն Ռադայի ղեկավարը` նախագահի ինքնակամ հեռանալու և պարտականությունների չկատարման պատճառով:

«Եթե ձեր պաշտպանյալը վերադառնար Կիև և ասեր. «Ես չեմ անհետացել, ես չեմ դավաճանել ուկրաինական պետությանը, ես դիմում եմ Ուկրաինայի խորհրդարանին` չեղյալ համարեք հրամանագիրը» կամ «Ես դիմել եմ Սահմանադրական դատարանին չեղյալ հայտարարել այդ որոշումը», ապա նա այդ ժամանակ կարող էր տեսականորեն վերադարձնել իր պարտականությունները», - հայտարարել է Յացենյուկը:

Յացենյուկը նաև խոստովանել է, որ երկու ճողվածք է ստացել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: