Հայերեն   English   Русский  

«Իրատես». Սեյրան Օհանյանը հայտնվել է ֆինանսական այնպիսի լուրջ կացության մեջ, որ որոշել է վաճառել իրեն պատկանող «Պիրամիդա» սրճարանը


  
դիտումներ: 390

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ճիշտ է, «ՕՐՕ» դաշինք այլևս գոյություն չունի, այնուհանդերձ, նրա բաղկացուցիչները հույսները չեն կտրել, որ ԵՄ համաձայնագրի ֆոնին ներքաղաքական զարգացումներ տեղի կունենան, ավելին` չեն բացառել պայթյունը ղարաբաղյան ճակատում:

«Ասում են, թե ճիշտ է, «ՕՐՕ» դաշինք այլևս գոյություն չունի, այնուհանդերձ, նրա բաղկացուցիչները հույսները չեն կտրել, որ ԵՄ համաձայնագրի ֆոնին ներքաղաքական զարգացումներ տեղի կունենան, ավելին` չեն բացառել պայթյունը ղարաբաղյան ճակատում: Ամռանը նրանք առանձին-առանձին մինի-հավաքագրումներ են արել, սակայն, փող չունենալու պատճառով, կասեցրել են «գործընթացը»:

Բանն այն է, որ «ՕՐՕ»-ի ֆինանսական հարցերը մշտապես լուծել է Սեյրան Օհանյանը. Վարդան Օսկանյանը ՏԻՄ ընտրություններից հետո (Գյումրու և Վանաձորի ընտրություններին լուրջ փող է բերել, սակայն այն նպատակին չի ծառայել, «կերվել» է) այլևս չի ցանկացել «թաթախվել», մի կոպեկ իսկ բերել, ողջ ծանրությունը մնացել է Օհանյանի ուսերին:

Այսօր Սեյրան Օհանյանը, որը, ասում են, փակել է Սամվել Բաբայանի պարտքերը, հոգացել Վիկտոր Դալլաքյանի կուսակցության ծախսերը, հայտնվել է ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ, այնքան բարդ, որ որոշել է վաճառել Սայաթ-Նովա փողոցում գտնվող իրեն պատկանող «Պիրամիդա» սրճարանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: