Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Բանկերը վարկեր տրամադրում են ավելի բարձր տոկոսադրույքով, քան նշված է նրանց գովազդներում


  
դիտումներ: 270

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատահական չէ, որ Հայաստանում այսօր հիմնականում բանկային ոլորտն է ծաղկում. դժվար է գտնել մի ընտանիք, որ վարկ չունենա: Իսկ վարկերն էլ բանկերը տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, շատ ավելի մեծ, քան նշված է նրանց գովազդներում: Օրինակ՝ առևտրային բանկերն ուսանողական վարկերն առաջարկում են տարեկան 11-12 տոկոսից սկսած:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման կարգը, պարզեց՝ վերջնարդյունքում փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է՝ մինչև 24-25 տոկոս: Վարկի առավելագույն գումարը ուսման ողջ ժամկետի համար 1 մլն 800 հազար դրամ է, իսկ տարեկան տրանշը` 450 հազար դրամից ոչ ավելի:

Ընդ որում, անգամ նման պայմաններով հեշտ չէ վարկ ստանալը. հարկավոր է երկու երաշխավոր, որոնցից մեկը պարտադիր պետք է ուսանողի ծնողներից մեկը լինի: Իսկ ամենակարևորն այն է, որ ուսանողը և երաշխավորները լավ վարկային պատմություն ունենան։ Հակառակ դեպքում բանկը կմերժի վարկի տրամադրումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: